Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Ադրբեջանի ռազմական ջանքերը լավ կազմակերպված չեն, չկա հաղթանակի հստակ տեսություն

Ադրբեջանի ռազմական ջանքերը լավ կազմակերպված չեն, չկա հաղթանակի հստակ տեսություն
19.10.2020 | 13:10

The New York Times-ի լրագրող Անտոն Տրոիանովսկին, որն այս օրերին գտնվում է Արցախում, զրուցել է արցախցիների հետ, ներկայացրել Արցախում տիրող իրավիճակը։ Նա նշում է, որ պատերազմի պայմաններում Արցախի բնակչները ստիպված են ապրել իրենց խոնավ և չջեռուցվող նկուղներում և քնել հարթեցված ստվարաթղթե արկղերի վրա։ Լրագրողի զրուցակից ճարտարապետ Մանուշակ Տիտանյանը պատմել է, որ իր երեք որդիներն այժմ պաշտպանում են հայրենիքի սահմանները, իսկ ինքն այս օրերին զինվորական համազգեստ է կարում արհեստանոցում, որն իշխանությունները ստեղծել են մայրաքաղաք Ստեփանակերտի ֆաբրիկայում։ «Պատերազմը, հավանաբար, աշխարհում ամենասարսափելի բանն է»,- Տիտանյանի խոսքը մեջբերել է լրագրողը։


«Կասպից ծովում նավթագազային հանգույց Ադրբեջանը օգտագործում է առաջադեմ անօդաչու սարքեր և հրետանային համակարգեր, որոնք գնում է Իսրայելից, Թուրքիայից և Ռուսաստանից: Բայց հակամարտության սկսվելուց երեք շաբաթ անց Ադրբեջանը չկարողացավ այդ առավելությունը վերածել տարածքային լայն նվաճումների, որ վկայում է՝ մոտենում է երկար ու պատժիչ պատերազմը։ Դա կարող է վերաճել ավելի լայն ճգնաժամի՝ Ադրբեջանի գլխավոր գործընկեր և ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիային դնելով Ռուսաստանի դեմ, որն ունի Հայաստանի հետ փոխադարձ պաշտպանական միություն»,- ընդգծում է հոդվածագիրը։

«Հայերի դեմ նրանց ռազմական ջանքերը հիմնականում հյուծելու նպատակ ունեն։ Դրանք այնքան էլ լավ կազմակերպված չեն հաղթանակի հստակ տեսությամբ»,- լրագրողը մեջբերել է ռազմական վերլուծաբան Մայքլ Քոֆմանի խոսքը։

Դիտվել է՝ 1595

Մեկնաբանություններ